Вход

Регистрация
Главная
 
Soft 2012   

 
Опрос
Որ բրաուզերից եք ամենից շատ օգտվում
ընդհանուր պատասխաններ: 43
Flags
Block contentafree counters
Free counters
Block title
մենյու
Մուտքի ձեւը
Սոֆթ ժամ
դիտումմներ
դիտումմներ
դիտումմներ
կատեգորիաի բաժինները
Նորություններ [3]
Главная » 2011 » Декабрь » 21



Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են, որ կանայք, որոնց մոտ սեռական էստրադիոլ հորմոնի մակարդակը բարձր է, չեն բավարարվում իրենց զուգընկերներով եւ ավելի են հակված դավաճանության: Բացի այդ, այդպիսի կանայք, որպես օրենք, ավելի սեքսուալ արտաքին ունեն ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի աչքերում:

Տեխասի համալսարանի հետազոտողները որոշել են ուսումնասիրվող 17-ից 30 տարեկան 50 կանանց էստրադիոլի մակարդակները: Որից հետո խնդրել են նրանց, պատմել իրենց կարծիքով որքան գրավիչ են իրենք իրենց զուգընկերների համար ու նաեւ ասել, թե քանի պարտնյոր են նրանք ունեցել եւ որքան հաճախ են փնտրել կարճ կամ երկարատեւ սեռական հարաբերույթյուններ: Ուսումնասիրվող կանանց լուսանկարները գնահատվել են նաեւ անկախ տղամարդկանց ու կանանց խմբի կողմից:

Միաժամանակ, նրանց, ովքեր հետազոտության ժամանակ զուգընկեր են ունեցել, խնդրել են նաև գնահատել սեփական հավատարմությունը պարտյորների նկատմամբ, զուգընկերների հետ հարաբերություններից էմոցիոնալ ու սեքսուալ բավարարվածությունը:

Արդյունքները ցույց են տվել, որ էստրադիոլ հորմոնի ավելի բարձր մակարդակ ունեցող կանանց մոտ մեծ է այլ տղամարդկանց հետ սիրախաղելու ու լուրջ հարաբերությունների մեջ մտնելու հակումը: Բայց եւ այնպես մեկանգամյա պատահական հարբերությունները հորմոններից կախված չեն: Հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ էստրադիոլի բարձր մակարդակ ունեցող կանայք ընտրում են տղամարդկային սեռական հորմոն տեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող զուգընկերներ:

Նմանատիպ հորմոնային գործընթացները առայժմ լիովին ուսումնասիրված չեն:

դիտումներ: 518 | Добавил: Ed | ամսաթիվ: 21.12.2011 | կոմենտներ (0)



Մի պահ մտածիր` սովորաբար դու և զուգընկերդ ինչ եք անում սեքսից հետո` քնո՞ւմ եք, ուտո՞ւմ, թե՞ «թերթում» հեռուստացույցի ալիքները: Այնքան էլ ռոմանտիկ չի հնչում, հատկապես եթե հաշվի առնենք, որ սեքսին հաջորդող մի քանի ժամը ամենանպաստավորն են`ամրացնելու ձեր հարաբերությունները: «Օրգազմի հասնելիս արտադրվում են հատուկ հորմոններ, որոնք կապվածության ավելի մեծ զգացում են առաջացնում ձեզ մոտ,- ասում է սեքսոլոգ, պրոֆեսոր Ռեյչըլ Ռոսը:- Օգտվիր դրանից՝ այդ զգացումը երկարաձգելուն ուղղված քայլեր կատարելով»:

Սակայն սա չի նշանակում, որ պետք է վարես երկարաշունչ զրույցներ կամ հայացքդ սևեռես դիմացինիդ աչքերին. փոքր ժեստերը կարող են տալ ավելի մեծ արդյունք: Արժե հետևել մեր խորհուրդներին այս գիշեր:

Եթե քաղցած ես, զսպիր պիցցա պատվիրելու ցանկությունդ և փոխարենը մի շիշ կարմիր գինի բացիր՝ պանրով համտեսելու համար: Դա կերկարաձգի ձեր հուզական հոգեվիճակը, իսկ գինու մեջ առկա հակաօքսիդանտները կավելացնեն արյան հոսքը՝ հանգստացնելով երկուսիդ:

Սեքսին հաջորդող սովորական լոգանքը մի փոքր ճոխացրեք՝ մեկդ մյուսի պարանոցը մերսելով: Կապվածություն առաջացնող օքսիտոցին և պրոլակտին հորմոնները, որոնք արտադրվում են օրգազմի հասնելիս, խթանվում են նաև հպումներից. հետևաբար, մերսումն ավելի կմերձեցնի ձեզ: Նախքան «գործի անցնելն» անջատեք մոտակայքում գտնվող ցանկացած սարք՝ բջջային հեռախոս, լափթոփ, հեռուստացույց. այդպիսով՝ սեռական մերձեցումից հետո դուք «միացած» կլինեք միայն միմյանց, այլ ոչ թե Facebook-ի թարմացվող նորություններին կամ վերջին լուրերին: Գործողությունն ավարտելուց հետո, փոխանակ կողքի շուռ գալու, ոտքդ անցկացրու նրա ոտքի վրայով և ձեռքերդ դիր նրա կրծքին. դա կերկարաձգի ձեր կապվածությունը, և միևնույն ժամանակ դուք մեկդ մյուսին մեջքով շրջված չեք լինի:

դիտումներ: 517 | Добавил: Ed | ամսաթիվ: 21.12.2011 | կոմենտներ (0)

հետաքրքիրներից
Կարևոր ՍՈՖԹ
Կայքում գրանցված
  • Ed
  • Harutyun
  • Top
  • Ann
  • nevesta
  • EfimovasKP
  • ED3734
  • etoo15
  • RMF
  • 1111
  • օրացույց
    «  Декабрь 2011  »
    Пн Вт Ср Чт Пт Сб Вс
       1234
    567891011
    12131415161718
    19202122232425
    262728293031
    ստատիստիկա
    Кто сегодня был?
    արխիվ
    .

    Copyright MyCorp © 2025
    Бесплатный хостинг uCoz