
Մի պահ մտածիր` սովորաբար դու և զուգընկերդ ինչ եք անում սեքսից հետո` քնո՞ւմ եք, ուտո՞ւմ, թե՞ «թերթում» հեռուստացույցի ալիքները: Այնքան էլ ռոմանտիկ չի հնչում, հատկապես եթե հաշվի առնենք, որ սեքսին հաջորդող մի քանի ժամը ամենանպաստավորն են`ամրացնելու ձեր հարաբերությունները: «Օրգազմի հասնելիս արտադրվում են հատուկ հորմոններ, որոնք կապվածության ավելի մեծ զգացում են առաջացնում ձեզ մոտ,- ասում է սեքսոլոգ, պրոֆեսոր Ռեյչըլ Ռոսը:- Օգտվիր դրանից՝ այդ զգացումը երկարաձգելուն ուղղված քայլեր կատարելով»: Սակայն սա չի նշանակում, որ պետք է վարես երկարաշունչ զրույցներ կամ հայացքդ սևեռես դիմացինիդ աչքերին. փոքր ժեստերը կարող են տալ ավելի մեծ արդյունք: Արժե հետևել մեր խորհուրդներին այս գիշեր: Եթե քաղցած ես, զսպիր պիցցա պատվիրելու ցանկությունդ և փոխարենը մի շիշ կարմիր գինի բացիր՝ պանրով համտեսելու համար: Դա կերկարաձգի ձեր հուզական հոգեվիճակը, իսկ գինու մեջ առկա հակաօքսիդանտները կավելացնեն արյան հոսքը՝ հանգստացնելով երկուսիդ: Սեքսին հաջորդող սովորական լոգանքը մի փոքր ճոխացրեք՝ մեկդ մյուսի պարանոցը մերսելով: Կապվածություն առաջացնող օքսիտոցին և պրոլակտին հորմոնները, որոնք արտադրվում են օրգազմի հասնելիս, խթանվում են նաև հպումներից. հետևաբար, մերսումն ավելի կմերձեցնի ձեզ: Նախքան «գործի անցնելն» անջատեք մոտակայքում գտնվող ցանկացած սարք՝ բջջային հեռախոս, լափթոփ, հեռուստացույց. այդպիսով՝ սեռական մերձեցումից հետո դուք «միացած» կլինեք միայն միմյանց, այլ ոչ թե Facebook-ի թարմացվող նորություններին կամ վերջին լուրերին: Գործողությունն ավարտելուց հետո, փոխանակ կողքի շուռ գալու, ոտքդ անցկացրու նրա ոտքի վրայով և ձեռքերդ դիր նրա կրծքին. դա կերկարաձգի ձեր կապվածությունը, և միևնույն ժամանակ դուք մեկդ մյուսին մեջքով շրջված չեք լինի:
|