и ԳՏԵՔ 3 Տարբերություն խաղը հայտնի ե դեռ շատ վաղուց;Այսոր գտա մի կայք որում պետք է գտնեք 3 տարբերություն և ով գտնի խոստանում եմ շատ գեղեցիկ նվեր:մնացածը այս կայքում:
Գոյություն ունի մի հրաշք ծրագիր,որը հնարավորություն է տալիս ամբողջովին պատճենել որևէ կայք:Նրանից օգտվելը շատ հեշտ է,պարզապես պետք է ընտրել կայքի հասցեն և սպասել ավարտին:Դրանից հետո պետք է փնտրել index.html ֆայլը,որը բացելով կհայտնվեք պատճենված կայքում:Ծրագրի առավելությունն այն է,որ այն ոչ թե պատճենում է ասենք տեքստը կամ նկարները,այլ կայքն ամբողջովին:Բայց զգուշացնեմ,որ գործնթացը երկար է տևում:Կարծում եմ սա հիանալի հնարավորություն է պահել նյութերը,որպեսզի կայքը փակվելու դեպքում ամեն ինչ չկորցնեք:
Գաղտնիք չի, որ Google Chrome դիտարկչի սկզբնական էջում ցուցադրվում են հաճախ այցելվող կայքերը և դրանց տեղը այլ կայքեր տեղադրելու կամ դրանք շատացնելու հնարավորություն չկա: Սակայն գոյություն ունի Chrome-ի շատ օգտակար ավելացում, որի միջոցով հնարավոր է ինչպես շատացնել դրանց քանակը, այնպես էլ փոփոխել դրանք ըստ ձեր ճաշակի:
Ավելացումը տեղադրելու համար այցելեք այստեղ և սեղմեքInstall:
Սկայպի նոր տարբերակում կատարվել են մի շարք փոփոխություններ: Նոր տարբերակի գլխավոր փոփոխությունը դա ամենահայտնի սոցիալական ցանցի հետ ավելի խորացված կապն է: Սկայպի ընկերների ցուցակի հետ միաժամանակ կարող եք տեսնել նաև ֆեյսբուքի ընկերների ցուցակը: Կարող եք զանգել կամ նամակներ գրել ֆեյսբուքի ձեր ընկերներին, ինչպես նաև թարմացնել ձեր ստատուսը կամ անել այլ գործողություններ ֆեյսբուքի հետ կապված:
Առկա են նաև մի քանի դիզայներական փոփոխություններ: Լավացվել է նաև վիդեոզանգերի ֆունկցիան: Այն այժմ ավելի քիչ ռեսուրսներ է պահանջում վիդեոքարտից: Ավելացվել են 7 նոր սմայլիկներ և թարմացվել են հները: