Вход

Регистрация
Главная
 
Soft 2012   

 
Опрос
Որ բրաուզերից եք ամենից շատ օգտվում
ընդհանուր պատասխաններ: 43
Flags
Block contentafree counters
Free counters
Block title
մենյու
Մուտքի ձեւը
Սոֆթ ժամ
դիտումմներ
դիտումմներ
դիտումմներ
կատեգորիաի բաժինները
Նորություններ [3]
Главная » Նորություններ


Հայաստանում փոքրացել է առաջին անգամ սեռական հարաբերություն ունենալու տարիքը. այդ մասին վկայում են հասարակական կազմակերպություններից մեկի անցկացրած հետազոտության տվյալները, որոնք հրապարակվելու են 2012 թվականի սկզբին: Հետազոտությունն անցկացվել է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում: Հեղինակները 13-16 տարեկան անչափահասների շրջանում արված հարցումներով փորձել են պարզել հետեւյալը. ինչ մակարդակի վրա են գտնվում սեռական հարաբերությունների վերաբերյալ ունեցած դեռահասների գիտելիքները, նրանց ինֆորմացիայի աղբյուրները, սեքսուալ փորձը: Պարզվել է, որ վերջինները սեքսի վերաբերյալ ինֆորմացիան ստանում են հիմնականում ինտերնետի եւ ընկերական շփումների միջոցով: Սեքսի, ավելի ճիշտ՝ անվտանգ սեքսի մասին դեռահասներն այնքան էլ տեղյակ չեն: Անվտանգ սեքս ասելով՝ մեծամասնությունը հասկանում է միայն անցանկալի հղիությունից պաշտպանված լինելը: Քիչ թե շատ տեղյակ են եղել պահպանակների գոյության մասին, սակայն միայն չնչին տոկոսն է խոստովանել, որ երբեւէ օգտվել է դրանցից: Հատկապես Գորիսի եւ Կապանի արդյունքները ցույց են տվել, որ առաջին անգամ սեռական հարաբերություն ունեցողների տարիքը սկսում է 13-14 տարեկանից, եւ դա արտահայտվում է մեծամասամբ աղջիկների շրջանում: Ի տարբերություն Գորիսի եւ Կապանի՝ Երեւանում սեքսուալ փորձ ունեցող դեռահասների մեծամասնությունը տղաներ են, իսկ Գյումրիում, Վանաձորում՝ եւ տղաները, եւ աղջիկները հավասարապես: Դեռահասների վարքից շեղվելու պատճառ է հանդիսանում նաեւ դպրոցում սեռական դաստիարակության ուսուցանման պակասը. երեխաները չստանալով համապատասխան կրթություն, դաստիարակություն, ինֆորմացիա, սկսում են ինքնուրույն կորզել իրենց հուզող հարցերի պատասխանները, սեփական փորձի միջոցով: Սեքսապաթոլոգ Սուրեն Պետրոսյանի ձեւակերպմամբ, շատ կարեւոր է դեռահասների սեռական ճիշտ դաստիարակություն ստանալը. «Ամեն ինչ սկսվում է դեռահասության շրջանից: Եթե 13-14 տարեկան աղջիկը կամ տղան ուզում են ամեն ինչ իմանալ սեքսի մասին, եթե նրանց հետաքրքրում են սեռական հաճույքը, դիրքերը եւ այլն, ապա պետք է ամեն ինչ բացատրել, մեկնաբանել եւ ոչ թե արգելել: Ուզենք, թե չուզենք, միեւնույն է, անչափահասները ստանալու են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, շատերը փորձելու են կրկնօրինակել այն, ինչ տեսնում են ֆիլմերով կամ նկարներով, ինտերնետով: Իսկ էկրանից ցուցադրվածը, բնականաբար, չափազանցություն է, հենց այդ պատճառով էլ պետք է դպրոցից սկսած բացատրել, թե ինչ է նշանակում սեքսով զբաղվել'':''Առավոտի'' հետ զրույցում գինեկոլոգ Սվետլանա Աղաբեկյանն էլ ասաց. ''21-րդ դարի դեռահասների առաջադեմ լինելը չափից շատ արտահայտիչ է դարձել: Նրանք ձգտում են ապրել այնպես, ինչպես արտասահմանցի դեռահասներն են: Ու ասեմ, որ հետ չեն մնում: Ուզում են, ավելի ճիշտ՝ օգտվում են կյանքի բոլոր բարիքներից: Հատկապես աղջիկները շատ հասուն մտածելակերպ ունեն, անում են ամեն ինչ, ապրում սեռական կյանքով, համարելով դա նորմալ երեւույթ: Առավել ճարպիկներն էլ եւ ուզում են հաճույք ստանալ, եւ կույս մնալ. ու հավատացեք, նրանց ամեն ինչ հաջողվում է: Իհարկե՝ ես տվյալներ չեմ հրապարակի, բայց յուրաքանչյուր բժիշկ կհաստատի իմ ասածները, որ այժմ մեծացել է կուսաթաղանթը վերականգնելու համար բժիշկներին դիմող անչափահասների թիվը: Չնայած դա էլ այժմ խնդիր չի հանդիսանում, բայց, ամեն դեպքում, ծնողները ձգտում են իրենց աղջիկներին պատվով պսակել'':


կատեգորիա: Նորություններ | դիտումներ: 462 | Добавил: Ed | ամսաթիվ: 13.12.2011 | կոմենտներ (0)

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի  հրամանագրով Վիգեն  Սարգսյանն ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:

Նախագահի մամուլի գրասենյակիցNEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար:

Սերժ Սարգսյանը հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ  Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել Կարեն Կարապետյանի` այդ պաշտոնից հեռանալուց հետո:

Կենսագրական տվյալներ

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975թ. Մայիսի 10-ին, Երեւանում, բժիշկների ընտանիքում:

Մասնագիտական գործունեություն`

27.01. 2009-17.10.2011

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

• Արտաքին քաղաքականություն

• Ազգային անվտանգության խնդիրներ

• Սփյուռք

• Մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ

2003.03-2009.01

Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական

2001–2011թթ.

Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս

• Միջազգային իրավունք

• Միջազգային հարաբերություններ

• Պետական կառավարման համակարգ

2000.10 – 2003.03

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական

1995.10 – 1998.08

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական /1998/

Կրթություն

1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս

Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան

• միջազգային իրավունք,

• միջազգային կազմակերպություններ

• միջազգային անվտանգություն

• Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր եւ վաղը. Իրավական խնդիրներ»

1992-1999

Դիպլոմ (1997) եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան  (1999),

Երեւանի պետական համալսարան

• Դիվանագիտության պատմություն,

• միջազգային հարաբերություններ

• Թեզ` «Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում»:

1992-1996, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ

Քաղաքացիական ծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիա

• Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում

• Անձնակազմի կառավարում

• Թեզ` «Քաղաքացիական ծառայողների ընտրության եւ ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ»

Պարգեւներ`

• Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետության Նախագահի հրամանագիր)

• Մովսես Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականության կայացման գործին երկարամյա ներդրման համար

• Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)

• Ֆրանսիական Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)

• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր եւ մեդալ (2007)

• Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006)

• Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004)

Մասնակցություն մասնագիտական կառույցներին

• <<Լույս>> հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ

• Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ

• Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ

• Վատ լսող եւ խուլ երեխաների ծնողների <<Հավատ>> հասարակական կազմակերպության խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ

• <<Քաղաքացիական ծառայություն>> ամսագրի խմբագրական խորհրդի անդամ

• Երեւան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ

Հրապարակումներ եւ կոնֆերանսներ

• «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային գործիքներ» (համահեղինակությամբ Reuter եւ Khufner, Երեւան, 2003)

• Ռոն Ասմուսի Բացելով ՆԱՏՕ-ի դռները” գրքի հայերեն թարգմանություն եւ խմբագրում  (Երեւան, 2008)

• Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հրավիրյալ հյուր (փետրվար, 2009)

• ԵՄ կոնֆերանսի գլխավոր բանախոս <<Հայաստանը եւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականությունը» (2007)

• «ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը» կոնֆերանսի գլխավոր բանախոս

• Խալկի /Հունաստան/ միջազգային կոնֆերանս /2001/

• Իդրա /Հունաստան/ կոնֆերանս /1999/

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

կատեգորիա: Նորություններ | դիտումներ: 451 | Добавил: Ed | ամսաթիվ: 17.10.2011 | կոմենտներ (0)


Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որում, իր տպավորություններն է կիսել Հայաստան կատարած իր այցի մասին:

Նախագահի մամուլի ծառայությունիցNEWS.am-ին հայտնում են, որ Սարկոզիի նամակում, մասնավորապես, ասվում է.

«Պարո´ն նախագահ,

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին:

Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության հուշահամալիրի մոտ` 1915 թ. ապրիլի 24-ին Ձեր ժողովրդի դեմ իրագործված մահավճռի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս: Վստահ եղեք, որ Ֆրանսիան չի դադարեցնի իր հանձնառությունն այնքան ժամանակ, քանի դեռ այդ ջարդերը հարկ եղածին պես չեն ճանաչվել իրականացնողների ժառանգների կողմից:

Ես երջանիկ եմ, որ այցն ինձ հնարավորություն ընձեռեց հայ ժողովրդին վկայելու Ֆրանսիայի անկեղծ երախտագիտությունն այն ամենի համար, ինչը մեր երկրում ապաստան գտած Ցեղասպանությունից մազապուրծ եղածները տվել են Ֆրանսիային` նպաստելով Ֆրանսիայի դիմագծի կերտմանը` մինչեւիսկ միաձուլվելով նրան:

Նույն կերպ, ես պահպանում եմ  հուզիչ հիշողությունն այն խանդավառության, որը համակել էր Ֆրանսիայի հրապարակը եւ որը արտահայտությունն էր պատմության մեջ խորապես արմատավորված եւ նախորդ դարի փորձություններում  կոփված մեր երկու երկրները միավորող այդքան սերտ բարեկամության: Նաեւ, ցանկանում եմ Ձեզ վերահաստատել, որ Ֆրանսիան Հայաստանին իր բարեկամն ու քույրն է համարում:

Վստահ եղեք, որ Ֆրանսիան անշեղորեն Ձեր կողքին է` Ձեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները դիմագրավելու եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության` բանակցությունների միջոցով կարգավորման  ճանապարհին: Ձեր երկրի համար ճակատագրական պահերին, Դուք կարողացել եք ապացուցել Ձեր խիզախությունն ու պատասխանատվության զգացումը, որոնք հիացմունքի են արժանի: Ես չեմ կասկածում, որ հարկ եղած պահին, Դուք ի զորու կլինեք ստանձնել խաղաղության ռիսկը` հանուն Ձեր երկրի եւ տարածաշրջանի բարօրության` դրանով թողնելով Ձեր դրոշմը Հայաստանի ապագայի վրա:

Այժմ մենք պետք է որոշակիացնենք մեր հանդիպումների ժամանակ ուղենշված հեռանկարները, որպեսզի իրականացվեն ծրագրեր, որոնք կնպաստեն մեր երկու երկրների միջեւ բարեկամության առավել ամրապնդմանը: Հավատացած եղեք, որ Ֆրանսիան ի սրտե եւ անվերապահ  կաշխատի դրանց իրագործման համար:

Հայաստանին ցանկանում եմ խաղաղ եւ բարեկեցիկ ապագա, որի իրավունքը նա նվաճել է եւ մաղթում եմ, որ երկրի ղեկավարի Ձեր առաքելությունը պսակվի այն հաջողությամբ, որին, իրավամբ, արժանի եք:

Խնդրում եմ ընդունել, մեծարգո´ պարոն Նախագահ, սիրելի´ Սերժ, ամենախոր հարգանացս, ինչպես նաեւ իմ խորը բարեկամական զգացումների հավաստիքը»:

կատեգորիա: Նորություններ | դիտումներ: 407 | Добавил: Ed | ամսաթիվ: 17.10.2011 | կոմենտներ (0)

հետաքրքիրներից
Կարևոր ՍՈՖԹ
Կայքում գրանցված
  • Ed
  • Harutyun
  • Top
  • Ann
  • nevesta
  • EfimovasKP
  • 1111
  • Martun
  • etoo15
  • Artash
  • օրացույց
    «  Май 2024  »
    ПнВтСрЧтПтСбВс
      12345
    6789101112
    13141516171819
    20212223242526
    2728293031
    ստատիստիկա
    Кто сегодня был?
    արխիվ
    .

    Copyright MyCorp © 2024
    Бесплатный хостинг uCoz