![]() Հաաա..արտագրելը հեշտ բան չի ու ինչքան էլ մինիփոքր շպարգալկա լինի գրպանումդ, եթե արտագրել չգիտես մեկ է բռնվելու ես: Իհարկե,եթե դասախոսը վերջին նստարանին նստած գիրք է կարդում, արտագրելը շաատ ավելի հեշտ է, իսկ եթե չէ…բայց ինչպես բոլոր դասերը,այնպես էլ արտագրելու արվեստը նույնպես շատ հանգիստ կարելի է սովորել ու մենք կօգնենք ձեզ: 1. Ամենալավ ձևը իհարկե ամեն ինչ սովորելն է զատո հետո արտագրելուց չես տանջվի ![]() 2. Սկզբի համար պիտի սովորես ուշադրություն չգրավել. քիչ շարժվի, կողքիններիդ հետ մի խոսա… այս բոլորը բերում են նրան որ դասախոսը սկսում է ավելի շատ քեզ նայել, որն էլ իր հերթին նպաստումա ժամանակից շուտ լսարանից դուրս գալուն ![]() 3. Շպարգալական (շպոն) լավ կլինի ինքնուրույն պատրաստես, գոնե ինչ որ բան տեքստից կմնա ուղեղումդ: Շպոն պետք չի չոբանավարի նույն բանը գրել ինչ որ գրքումա գրած կամ լեկցիայի մեջ, 100% դասախոսը կհասկանա ու հետո մեղմ ասած լավ չի լինի ![]() 4. Եթե ալարում ես սարքես, ուրեմն պիտի փոքր Xerox անես: Դրանից հետո բերես տուն, կտրտես, համարակալես էջերով: Հետո առանձին թղթի վրա գրես հարցերը ու այն շպոի էջի համարը որտեղ գտնվում է այդ հարցի պատասխանը: Այդպիսով շատ արագ կարաս գտնես ցանկացած հարցի պատասխանը: 5. Շպոն անպայման պիտի փոքր լինի ու տեղավորվի ձեռքի մեջ: Կարելի է նաև կոմպով հավաքել 4րդ կամ 5րդ չափի տառերով ու տպել: Շպոի լայնությունը պիտի լինի 4-6սմ: 6. Հիմա ասենք,թե որտեղ պիտի պահես շպոն: երբեք մի պահեք սեղանի տակ` հետևից երևումա, կասկածելուց դասախոսները առաջին հերթին սեղանի տակ են նայում: Պետք չի տակը դնել որովհետև ամեն վայրկյան հնարավորա պետք լինի տեղափոխվել: Ավելի լավ է դիր տետրիդ մեջ ու հանգիստ արտագրի, յանիմ սևագրից ես արտագրում: 7. Կարաս ձևացնես որ հիվանդ ես, մի 2 անգամ հազաս ու փռշտաս, իսկ հետո թաշկինակը դնես սեղանին շպոն էլ մեջը: 8. Եթե դասախոսը դեմ չի որ հեռախոսները սեղանին լինեն, շպոն հանգիստ կարաս պահես բացովի-փագովի հեռախոսների մեջ: 9. Ու լավ կլինի մեկ-մեկ նախադասությունները մի 2 տեղ լղոզես ու նույն բանը տարբեր ձևերով գրես: Այդ ժամանակ չեն հասկանա որ արտագրել ես: 10. Երկար մազերով աղջիկները կարան նաուշնիկ դնեն ու հանգիստ գրեն այն ինչը թելադրումա խելոք ընկերուհին կողքի լսարանից: Իսկ տղաները կարող են նաուշնիկը անցկացնել թևի տակ և ձեռքը դնեն ականջին յանի հենվել են ձեռքի վրա (կարճաթևով այս հնարքը վտանգավոր է ձեր իսկ առողջության համար): Ու ամեն վարկյան հնարավոր է ձեռքը ականջից հետ քաշել: 11. Ու ամենակարևորը շպոն տետրի մեջ չմոռանաք ![]() Հուսով եմ սա դասախոսների ձեռքը չի ընկնի
|
![]() Այսօր արդեն ամեն մի մանրուք կարող է ասել, թե ինչպի՞սն է այդ իրի տերը: Բայց արդյոք պետք է կենտրոնանալ մանրուքների վրա, հմմմ…բայց չէ որ մանրուքները կարևոր են ու ավելի կարևոր քան մեծ բաները: Մի խոսքով, այս մանրուքաուշադրությունն էլ ստիպում է մարդկանց ստեղծել աներևակայելիկրիչներ / USB /, որոնք անկախ մեր կամքից ցանկանում ենք ունենալ, չէ որ դրանք անչափ կարևոր են: Դե ինչ, ընտրեք այս տարօրինակ կրիչներից որևէ մեկն ու ծիծաղեցրեք Ձեր ընկերներին:
![]()
|
![]() Գուցե դեռ կան փաստեր, որոնք դեռ մենք չգիտենք մեր մասին, բայց պարտավոր ենք գոնե ճանաչել մեզ: Այսօր հենց այս էլ կանենք` կծանոթանանք մեզ հետ: 1.Ամենաերիտասարդ ծնողները եղել են 8 և 9 տարեկան և ապրել են Չինաստանում` 1910 թվականին: 2.Որքան ցուրտ լինի այն սենյակը, որտեղ քնում եք, այնքան մեծ է հավանականությունը, որ վատ երազներ կտեսնեք: 3.Այս. պահին Երկիր մոլորակում ավելի շատ մարդ է բնակվում, քան մահացել են ողջ մարդկության պատմության ժամանակ: 4.Ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնները և ավելացնում է իմունային համակարգը: 6 տարեկան երեխան օրեկան ծիծաղում է 300անգամ, իսկ 15 տարեկանը`100 անգամ օրը: 5.Ուղեղը ավելի ակտիվ է աշխատում գիշերը, քան ողջ օրվա ընթացքում: 6.Ուղեղը ցավ չի զգում, սակայն նա համարվում է ցավի կենտրոնը: Բայց եթե կտրեք ձեր մատը կամ այրեք այն ապա ուղեղը ցավ չի զգա, քանի որ ուղեղը չունի հաղորդիչներ, որով ցավը կփոխանցվի դեպի ուղեղ: 7.Մատներիդ եղուգներից ամենից արագը աճում է ձախ ձեռքի միջնամատի եղունգը, թե ինչու, դեռ հայտնի չէ: 8.Ցուրտը, քամին, կլիմայի փոփոխությունները չեն կարող ոչնչացնել մազերը: 9.Մարդու թոքերի մակերեսը հավասար է թենիսի կորտի տարածքին: 10.Երեխաները ծնվում են միշտ կապույտ աչքերով: Ուլտրամանուշակագույն լույսի ազդեցությամբ դրանք փոխում են գույնը: Երեխայի աչքի իրական գույնը կպարզվի միայն ժամանակ անց: 11. Մարդու ականջները ավելի լավ են որսում ձայնը ուտելիս: 12.Եղուգներն ու մազերը չեն աճում, երբ մարդը մահանում է, բայց նրանք վերջինն են հրաժեշտ տալիս մարդուն :(: 13. Մարդու աչքերը նույն են մնում ծնվելուց հետո, սակայն ականջներն ու քիթը շարունակում են աճել: 14.60 տարեկանում տղամարդկանց 60%, իսկ կանանց 40% սկսում են խռմփացնել: 15.Երկուշաբթի օրը 20%-ով ավելի շատ մարդ է մահանում սրտի կաթվածից, քան շաբաթվա մյուս օրերին: Հավանական տարբերակն այն է, որ շաբաթվա վերջում ավելի ակտիվ կյանք ես վարում: 16.Մենք 1սմ-ով ավելի բարձրահասակ ենք լինում առավոտյան, քան` երեկոյան: 17.Առաջին անգամ Շվեդիայի թագավոր Գուստավ 3-րդն է մտածել, որն է առավել վտանգավոր մարդու առողջությանը` թեյը, թե սուրճը: |
![]() Հինգ տարի առաջ նորաձևության համաշխարհային հասարակությունը տոնեց չափազանց անսովոր ամսաթիվ` կրծկալի 100-ամյակը: 1907 թվականին Vogue ամսագրում հայնտվեցին կրծքալների առաջին մոդելները brassière անվանումով: Հետագայում ամերիկացիներն ու անգլիացիները կրճատեցին բառը` այս դարձնելով bra: Թեև ըստ պատմության, դեռևս 1889 թվականին փարիզուհի ֆեմինիստուհի Էրմինի Կադոլը համարձակ կտրել էր իրեն հոգնեցնող կորսետի ներքևի մասն ու այն ձևափոխել կրծքալի: Զգեստապահարանի նոր պարագան ցուցադրվել էր Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին և դարձել իսկական հեղափոխության առիթ: Թերևս տարիներ պահանջվեցին, որպեսզի այդ հեղափոխությունը սկսվի: 1903 թվականին Փարիզի բժշկական ակադեմիայում փորձարկվեց աշխարհում առաջին կրծքալը, որի հեղինակը բժշկուհի Գոշ Սարոն էր: Գրեթե նույն ժամանակ, միայն թե Գերմանիայում, դերձակուհի Կրիստինե Հարդտը Դրեզդենի արհեստների պալատում ներկայացրեց կրծքալի նման նոր մոդելը: Դրա նկարագրության մեջ ասվում էր, որ այն հիանալի պահում է կանացի կուրծքը` չփոփոխելով դրա բնական ձևը: Մոդելն անվանեցին Bustenhalter, ինչը թարգմանաբար նշանակում է «կուրծք պահող»: Ամեն դեպքում կրծկալի ծագման ամենահայտնի պատմության հերոսուհին ամերիկուհի Մերի Ֆելպս Ջեյկոբսն է, ով էլ ստացել է հիանալի հայտնագործության պատենտը: Ըստ պատմության` կինը պատրաստվում էր խնջույքի գնալ, սակայն նրա կորսետը չէր համապատասխանում մեջքը բացող իր զգեստին, ուստի իր սպասուհու հետ Մերին ձևափոխում է այն` այդպիսով ստեղծելով կրծքալի առաջին մոդելը: Սկզբնական շրջանում կրծկալը հաջողություն չէր վայելում, սակայն Մերիի երրորդ ամուսինն աշխատում էր կորսետների ընկերությունում: Նա ընկերության սեփականատերերին է ներկայացնում նորույթը, և նրանք գնում են հայտնագործությունը 15 հազար դոլարով, ինչն այդ ժամանակ ահռելի գումար էր: Շատ տարիներ անց կրծքալի հայտնագործությունը գնահատվեց 15 միլիոն դոլար: Կրծկալի առաջացման ևս մեկ պատմության կա, ըստ որի դրա հայտագործողը Ռուսաստանից ԱՄՆ գաղթած դերձակուհի Իդա Ռոզենտալ-Կագանովիչն է: 1920-ականներին նորաձև էր «ա-լյա-գարսոն» ոճը` տղայական սանրվածքն ու անկուրծք մարմինը, որը ![]() ստանում էին հատուկ ամուր կրծքալի շնորհիվ: 1937 թվականից ԱՄՆ-ում սկսում են արտադրել գործարանային կրծկալներ: Այդ նույն տարեթվին էլ ստեղծվեցին դրանց չափսերը` A-ից D: Մինչև Համաշխարհային II պատերազմը կրծկալները կարում էին հիմնականում բնական կտորներից, իսկերբ 1938 թվականին հայտնագործեցին նեյլոնը, արտադրության մեջ մտան սինթետիկ կտորներից կրծքալները: 1950-ին, պատերազմյան դժվար ժամանակաշրջանից հետո, կրկին նորաձև դարձան կլորիկ կազմվածքները: Այդ ժամանակի գեղեցկության էտալոնը մեծ կոնքերն ու կուրծքն էին: 1950-ականների գեղեցկության իդեալներ դարձան Մերիլին Մոնրոն, Բրիջիտ Բադոն, Ջինա Լոլոբրիջիդան, Սոֆի Լորենը: Այդ ժամանակ էլ ստեղծվեցին կուրծքը մեծացնող կրծքալները: 1970-ականներն իրենց սեքսուալ ազատություն բերեցին, և որպես արդյունք հասարակության ուշադրությունը սևեռվեց կանանց ներքնազգեստի վրա: 1981-ին ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվեց կանացի ներքնազգեստի գովազդը: Շատ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն, Իվ Սեն Լորանը, Ջաննի Վերսաչեն և այլոք, մշակեցին ներքնազգեստի հավաքածուներ: Կրծքալի պատմության մեջ իսկական հեղափոխություն էր 1994-ին Wonderbra մոդելների ստեղծումը: Այսուհետ այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքով, կարող էին այս կրծքալների միջոցով բարձրացնել ու հմայիչ տեսք հաղորդել կրծքին: Այսօր կրծքալը հարմարավետության և սեքսուալության հոմանիշ է, առանց որի ոչ մի կին չի կարող պատկերացնել իր զգեստապահարանը: |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |